.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյան. Թող ոչ մեկ իմ անվան հետ չկապի Մարտի 1-ի հարցը
«Ես ցավում եմ, որ Մարտի 1-ին Երևանում չէի, Պետերբուրգում դիտորդ էի: Երբ իմացա Մարտի 1-ի ողբերգության մասին, կարճ կապեցի իմ առաքելությունը Պետերբուրգում, և ՀՀ եկա մարտի 2-ի առավոտյան»,- Ազատության հրապարակում ընթացող ասուլիսի ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Հասա Երևան, անմիջապես գնացի հիվանդանոց՝ Արմեն Մարտիրոսյանի մոտ, ով իր վրա վերցրեց ոստիկանի կյանքը»,- ասաց նա:
Շարունակելով Մարտի 1-ի թեման` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Թող ոչ մեկ իմ անվան հետ չկապի 10 դիակների հարցը, դրանց մեղավորներն ուրիշ տեղերում են: Մինչև հիմա ժողովուրդը չգիտի այդ տեղերի մասին»: