.jpg)
«Հայաստանը չպետք է անդամակցի Մաքսային և Եվրասիական միություններին»
Րաֆֆի Հովհաննիսյանը չունի հակառուսականություն, հակաեվրոպականություն, հակաամերիկություն, հակաասիականություն: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ազգային շահը սեփական երկրի քաղաքացին է: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պետք է վերանայեն Հայաստանի հետ ուղղահայաց հարաբերությունները` դարձնելով հորիզոնական»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Շարունակելով խոսքը` Ր. Հովհաննիսյանն ասաց, թե դեմ է Մաքսային և Եվրասիական միություններին Հայաստանի անդամակցելուն, սակայն կողմ է, որ Հայաստանը դրանցում լինի դիտորդի կարգավիճակով: