ՍԴ-ում միջադեպից հետո Տիգրան Մուկուչյանն իրեն համեմատեց վարդի հետ
12/03/2013 15:44

ՍԴ-ում միջադեպից հետո Տիգրան Մուկուչյանն իրեն համեմատեց վարդի հետ

Սահմանադրական դատարանում տեղի ունեցած քաշքշուկից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանում տվեց լրագրողներին:

Ըստ Մուկուչյանի՝ յուրաքանչյուրն իրավունք ունի այս կամ այն երևույթին սեփական անկյան տակ նայել.

«Տեսեք, վարդը երբ կնոջն ես ցույց տալիս՝ նա ուրախանում է: Երբ ցույց ես տալիս ինչ-որ կենդանու՝ կարող է ուտել այն: Վարդը կենդանուն անգամ կարող է դուր չգալ ու նա ուտելուց հետո թքի այն: Մի բան է հստակ՝ դա չի նշանակում, թե վարդը վարդ չէ»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

Հիշեցնենք, ակտիվիստ Կարեն Հարությունյանն ընդհատել էր Տիգրան Մուկուչյանի ճեպազրույցն ու նրան հանցագործ էր անվանել:

Նախորդող հրապարակում՝ Քաշքշուկ ՍԴ-ում. Պարոն Մուկուչյա՛ն, դուք հանցագործ եք, մի՛ արդարացեք
 

ՍԴ-ում միջադեպից հետո Տիգրան Մուկուչյանն իրեն համեմատեց վարդի հետ