Ա.Ղուկասյան. Եթե ՍԴ-ն մերժի դիմումը՝ ինքնաբացարկը քաղաքական պահանջ կդառնա
13/03/2013 12:49

Ա.Ղուկասյան. Եթե ՍԴ-ն մերժի դիմումը՝ ինքնաբացարկը քաղաքական պահանջ կդառնա

Եթե Սահմանադրական դատարանը մերժի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները, ապա Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը կդառնա քաղաքական պահանջ:

Այս մասին այսօր Սահմանադրական դատարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

«Այդ դեպքում ես միավորվելու եմ այն ուժերի հետ, որոնք կպահանջեն Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը»,- ասաց Ա. Ղուկասյանը:

Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ ԿԸՀ-ն և մյուս հանձնաժողովները դարձել են ընդդիմադիր ուժերի և թեկնածուների դիմումները մերժելու մեքենաներ:

«Գլխավոր դատախազության այսօրվա զեկույցից պարզ դարձավ, որ իրավապահ մարմինները նույնպես պետական մեքենաներ են: Բոլոր այդ մարմինների մոտ կա մեկ միասնական մոտեցում՝ հանրությունը անհիմն տեղեկատվություն է տարածում, ԶԼՄ-ները՝ չստուգված փաստեր»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:
 

Ա.Ղուկասյան. Եթե ՍԴ-ն մերժի դիմումը՝ ինքնաբացարկը քաղաքական պահանջ կդառնա