Ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա. Հավանական են ջրածածկումներ
13/03/2013 17:54

Ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա. Հավանական են ջրածածկումներ

Մարտի 15-ից 17-ը հանրապետությունում սպասվում է ջերմաստիճանի կտրում բարձրացում, հնարավոր են ջրածածկումներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հիդրոօդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Բանախոսը հավելեց, որ մարտի 12-ից Աֆրիկայի հյուսիսային շրջաններից արևային տաք հոսանքներ են ներթափանցել Հայաստան, որոնք երկրի տարածքում կլինեն մինչև մարտի 17-ը ներառյալ:

«Արդեն ջերմաստիճանը զգալի բարձրացել է: Այսօր Սյունիքի, Տավուշի հովիտներում գրանցվել է 25 աստիճան տաքություն»,- ասաց նա և հավելեց, որ օդի ջերմաստիճանի բարձրացումներ են արձանագրվել նաև լեռնային շրջաններում, որտեղ առկա է մինչև 90 սմ հաստության ձնածածկույթ:

Գ. Սուրենյանի խոսքով՝ մարտի 18-ին սպասվող առատ տեղումները կարող են գետերի վարարման պատճառ դառնալ և առանձին բնակավայրեր ու ափամերձ տարածքներ կարող են ջրածածկ լինել:

Բանախոսի փոխանցմամբ՝ մարտ ամսին կտրուկ մեծանում են նման երևույթները, վերջին անգամ գետերի վարարումներ դիտվել է 2004 թ.-ի մարտի 5-6-ին:

«Մարտի 18-ից ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով և կդիտվեն տեղումներ»,- ասաց Գագիկ Սուրենյանը:
 

Ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա. Հավանական են ջրածածկումներ