.jpg)
Վլադիմիր Գասպարյանն այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին
Երրորդ օրը շարունակ հացադուլի մեջ գտնվող «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին այս առավոտ Ազատության հրապարակում այցելել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Այս մասին Aysor.am տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից:
Հանդիպման ընթացքում ոստիկանապետը նշել է, թե ստեղծված իրավիճակում ոստիկանությունը գործում է օրենքի շրջանակներում, ամեն ինչ անում է կարգապահական նորմերը պահպանելու համար: Ոստիկանապետը հետաքրքրվել է նախագահի նախկին թեկնածուի առողջությամբ:
Աշոտ Ահարոնյանը նկատեց՝ ոստիկանապետն առաջին անգամ չէ, որ հանդիպում է Ր.Հովհաննիսյանին: Հարցին՝ հացադուլի շրջանակներում, Ահարոնյանը պատասխանեց. «Առհասարակ եղել են հանդիպումներ»:
Աշոտ Ահարոնյանը նշեց, թե այլ մանրամասների չի տիրապետում: