.jpg)
Հրայր Թովմասյանը ՍԴ-ում. Այս օրերին դահլիճում կար ամեն ինչ, բացի իրավունքից
Կարենն իմ ուսանողն է եղել, Զարուհին պայքարող, ազնիվ քաղաքացի է, ես սիրում և հարգում եմ իրենց: Այս խոսքերով իր եզրափակիչ ելույթում ՍԴ դիմող կողմին բնորոշեց գործով երրորդ կողմ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը.
«Բայց ստիպված եմ ասել` Կարեն ջան, Զարուհի ջան, այստեղ գործիքներն ուրիշ են: Այս օրերին դահլիճում կար ամեն ինչ, բացի իրավունքից: Այն հռետորաբանությունը, որ կարելի է օգտագործել այլ դատարանում, այստեղ դրա տեղը չէ»,- ասաց Հրայր Թովմասյանը:
«Մենք թշնամիներ չենք և սա էլ երկու մարդու կռիվ չէ: Պետք է ցանականամ, որ այս դատարանը լինի այս գործի քննության վերջին ատյանը, ՍԴ-ն վերջակետ դնի նաև քաղաքական պրոցեսներին: Ես ուզում եմ, որ այս դատարանից դուրս գալուց՝ մենք հավատանք, որ դատարանն արեց հնարավորինս»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Նշենք, որ այսպիսով ՍԴ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունն ավարտվեց: