.jpg)
Տ. Մուկուչյան. Հովհաննիսյանի դիմումը ՍԴ մերկապարանոց է
Սահմանադրական դատարանում շարունակվում են դիմող ու պատասխանող, ինչպես նաև` երրորդ կողմի եզրափակիչ ելույթները: Րոպեներ առաջ ավարվեց հիմնական պատասխանող կողմ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի երափակիչ ելույթը.
«Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը ՍԴ մերկապարանոց է: Այն չունի փաստական հիմքեր»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:
Ըստ նրա` դիմող կողմը չունի ապացույցներ, իսկ դիմումին կցված նյութերը փաստեր չեն ու չունեն ապացուցողական նշանակություն:
Ինչպես և նիստի ողջ ընթացքում, եզրափակիչ ելույթում ևս, Տիգրան Մուկուչյանը պնդեց, որ ԿԸՀ կայացրած որոշումն իրավաչափ է, հետևաբար` Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումն անհիմն է:
«Բարձր դատարան, խնդրում ենք մերժել այդ դիմումը»,- ավարտեց Տիգրան Մուկուչյանը: