.jpg)
Ն. Փաշինյան. Երդմնակալություն անպայման կլինի, սակայն ո՞ւմը` հայտնի չէ
Ապրիլի 9-ին երդմնակալություն անպայման կլինի, բայց թե ո՞ւմ երդմնակալությունը, այ դա կտեսնենք: Այս մասին հայտարարեց Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին այցի եկած ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Ընդդիմությանն անիմաստ է որևէ պաշտոն առաջարկել, քանի որ պաշտոն կարող է առաջարկել միայն ընտրված նախագահը, ապօրինի իշխանությունը չի կարող որևէ մեկին պաշտոն առաջարկել»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը:
Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքում, Ն. Փաշինյանի խոսքով, քաղաքական համակարգում որոշակի շրջադարձային փոփոխություններ են տեղի ունեցել: