.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները ընդդիմադիր հատվածի ձայներն են
«Հայաստանում պարտված կողմը չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքերը. դա այդպես էր 1996 թ.-ին, 2003 թ.-ին և 2008 թ.-ին. Յուրաքանչյուրը փորձում է բողոքարկել արդյունքները իրենց մոտ եղած գործիքակազմով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայաստանյան հետընտրական զարգացումներին՝ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այս ընտրություններում բավականին շատ ձայներ է հավաքել, սակայն դա ոչ միայն նրա ընտրազանգվածն է, այլ՝ ողջ ընդդիմադիր զանգվածինը:
«Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքեց բողոքողների ձայները: Այդ ձայները հավաքել է ոչ թե Րաֆֆին, այլ հակասերժը կամ հակասարգսյանը»,- նշեց նա:
Ա. Իսկանդարյանը նշեց, որ ամեն ինչ ավարտվելու է ապրիլի 9-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությամբ: