.jpg)
Ոստիկանությունը թույլ չի տալիս վրան տեղադրել, քաղաքապետարանի որոշում չկա
Ազատության հրապարակում փորձում են վրան տեղադրել Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավերևում, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս:
Ռուբեն Հակոբյանը քաղաքացիներին կոչ է անում ոչ մի սադրիչ գործողության չդիմել, լինել օրենքի շրջանակում:
Նկատենք, որ նախօրեին Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն Aysor.am-ին հայտնել էր, որ օրվա ընթացքում որոշում կկայացվի` թույլատրվո՞ւմ է վրան տեղադրել Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավերևում, թե ոչ:
Քիչ առաջ նույն Ա. Գևորգյանն ասաց, որ սպասում է համապատասխան որոշմանը: