«Ընդդիմությունը կիսում է ընտրությունների անցկացման պատասխանատվությունը»
14/03/2013 14:35

«Ընդդիմությունը կիսում է ընտրությունների անցկացման պատասխանատվությունը»

Մենք ապրում ենք փոքր քաղաքում և եթե 1899 հոգու, 1899 վստահված անձի վրա ճնշումներ լինեին` բոլորս կիմանայինք: Այսպես «Ազատություն» ռ/կ եթերում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը մեկնաբանեց «Ժառանգության» ներկայացուցիչների այն խոսքերը, որ իրենց վստահված անձանց վրա ճնշումներ են եղել:

«Ես հակված եմ միայն փաստերին հավատալու: Եթե մեկին փորձում են կաշառել, պետք է դրա մասին ոչ թե պարզապես ասել, այլ` գնալ դատախազություն ու հայտարարություն տալ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Դ. Հարությունյանը նշեց, որ ՀՀ Ընտրական օրենսգիրքը բավականին կատարելագործվել է, և շատ քիչ երկրներ կան, որոնք ունեն ընտրախախտումները կանխելու նման մեխանիզմներ:

«Բացի այդ, յուրաքանչյուր հանձնաժողովում ընդդիմությունը կարող էր անդամներ ու վստահված անձիք ունենալ: Դուք ունեիք հանձնաժողովի անդամներ և ընտրությունների պատշաճ անցկացման պատասխանատվությունը դուք մեզ հետ կիսում եք»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
 

«Ընդդիմությունը կիսում է ընտրությունների անցկացման պատասխանատվությունը»