.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյանին Երևանի քաղաքապետ է տեսնում երևանցիների 1 %-ը
1066 երևանցիների 60 տոկոսը Երևանի քաղաքապետ է տեսնում Տարոն Մարգարյանին, 1 %-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին` միայն 1 տոկոսը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով «Երևանցիները Երևանի մասին» հարցման արդյունքները՝ ասաց Gallup International Association հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Գագիկ Ծառուկյանին քաղաքապետ է տեսնում հարցվածների 17 %-ը, Կարեն Կարապետյանին` 3 %-ը, իսկ Արմեն Ռուստամյանին, Արմեն Մարտիրոսյանին, Գուրգեն Արսենյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին` 1-ական %: Հարցվածների 6 %-ը դժվարացել է պատասխանել այս հարցին, 4 %-ը ոչ մեկին չի տեսնում քաղաքապետի պաշտոնում, իսկ 5 %-ը այլ քաղաքապետ է ուզում»,- ասաց Ա. Նավասարդյանը:
Հարցումն անցկացվել է մարտի 9-11-ը ընկած ժամանակահատվածում: