.jpg)
Հովհաննիսյան. Երբ ոստիկանապետի խիղճը տանջի, այդ ժամանակ էլ վրան կտեղադրվի
«Ես չպետք է խոսեի վրանի մասին, քանի որ դա իմ խնդիրը չէր: Ես երբևե վրանի կամ ծածկի պահանջ չեմ ներկայացրել: Դա առաջին հերթին ոստիկանության պարտականություն է` ապահովելու քաղաքացիների, տվյալ դեպքում` իմ առողջությունը և անվտանգությունը»,- Ազատության հրապարակում ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ողջունեց այն քաղաքացիներին, ովքեր այսօր ցանկացել են իր գլխավերևում ծածկ տեղադրել. «Սա պետք է աներ ոստիկանությունը, սակայն չարեց: Քանի դեռ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի հայտարարել, որ անհրաժեշտ է վրան տեղադրել, վրան չի տեղադրվի: Երբ նրա խիղճը տանջի, թող հայտարարի, և այդ ժամանակ էլ վրան կտեղադրվի»:
Ր. Հովհաննիսյանը հավաստիացրեց՝ ոչ մի դեպքում թույլ չի տալու, որ քաղաքացիները և ոստիկանները իրար դեմ դուրս գան: