Րաֆֆի Հովհաննիսյան. Ընտրությունները բոյկոտող ոչ մի ուժ չհավատաց ժողովրդին
14/03/2013 17:48

Րաֆֆի Հովհաննիսյան. Ընտրությունները բոյկոտող ոչ մի ուժ չհավատաց ժողովրդին

«Նախագահական ընտրությունները բոյկոտող ոչ մի ուժ չհավատաց ժողովրդին, ես ժողովրդի հավատը հայցեցի և ինձ ժողովուրդը հավատաց»,- Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Հարգում եմ բոլոր թեկնածուներին` և՛ բոյկոտող, և՛ մասնակցող, սակայն ես ասում եմ, որ առանց ժողովրդի ոչինչ չի լինելու, ես առանց ժողովրդի ոչինչ չեմ անելու»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:

Հարցին, թե եթե պահանջները չկատարվեն և ժողովուրդը պահանջի կոնկրետ քայլեր, ի՞նչ է լինելու, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց, որ ապրիլի 9-ին ինքը ելույթ կունենա, կներկայացնի իր պահանջներն ու իր առաջարկները. «Ես անպայման խորհրդակցելու եմ իմ ժողովրդի հետ, առանց նրա որևէ քայլ չի կատարվի»:

Ի տարբերություն նախորդ օրերին կայացած բացօթյա ասուլիսների, այս ասուլիսը բավականին կարճ էր և հարցերն էլ հիմնականում կրկնվում էին:
 

Րաֆֆի Հովհաննիսյան. Ընտրությունները բոյկոտող ոչ մի ուժ չհավատաց ժողովրդին