.jpg)
«Ժառանգությունը» վրանի հարցով կդիմի պատկան մարմիններին
Այսօր ժամը 17-ին կայանալիք Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսից հետո «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները Ազատության հրապարակում վրան կտեղադրեն: Այս մասին ոստիկանների հետ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Ինչպես ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, ժառանգականները փորձել էին վրան տեղադրել հացադուլ հայտարած Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավերևում, սակայն ոստիկանները խոչընդոտել են: Իսկ ահա քաղաքապետարանից հայտնել էին, որ թույլատրվում է տեղադրել ոչ թե վրան, այլ` ծածկ:
«Մինչ այդ պատրաստվում ենք դիմել պատկան մարմիններին` քաղաքապետարան, մշակույթի նախարարություն` մի քանի ֆորմալություններ ճշտելու համար»,- ասաց Ռ. Հակոբյանը` հավելելով, թե իրավական տեսակետից իրենք ճիշտ են ու կարող են տեղադրել, սակայն չեն ցանկանում ոստիկանության հետ բախում ունենալ:
Նախորդող հրապարակումներ` Քաղաքապետարան. Րաֆֆու գլխավերևում թույլատրվել է տեղադրել միայն ծածկ
Ոստիկանությունը թույլ չի տալիս վրան տեղադրել, քաղաքապետարանի որոշում չկա