Րաֆֆի Հովհաննիսյան. Հերթական անգամ ՍԴ-ն դարձավ գործադիրի կցորդը
15/03/2013 16:38

Րաֆֆի Հովհաննիսյան. Հերթական անգամ ՍԴ-ն դարձավ գործադիրի կցորդը

«Մենք Սահմանադրական դատարան դիմեցինք ոչ թե պատրանք տածելով, այլ հնարավորություն տալով, որ ՍԴ-ն իր հետագիծը մաքրի և լինի իսկապես Սահմանադրական դատարան»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով սոցցանցի օգտատերերից մեկի հարցին, ասաց հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ր. Հովհաննիսյանի խոսքով՝ ՍԴ-ն չհանձնեց իր քննությունը և հերթական անգամ դարձավ «գործադիրի կցորդը». «Ես կարծում եմ, որ կեղծ դատավճռի պատճառով ՍԴ-ն նույնպես պետք է փոխվի»:

Խոսելով ԵԺԿ նախագահ Մարտենսի արձագանքի մասին` Ր. Հովհաննիսյանն ասաց, որ այսօր, ժամը 17-ին կայանալիք «հաղթահավաքի» ժամանակ կխոսի Մարտենսի մասին, սակայն նշեց, որ Մարտենսը սխալվել է, դատողությունը հիմնել է ստի, կեղծիքի, ընտրագողության վրա:

«Եթե սա է ԵԺԿ-ն, եթե սա է Եվրոպան, ապա Հայաստանն ընդհանրապես պետք է կապ չունենա այդ կառույցների հետ»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
 

Րաֆֆի Հովհաննիսյան. Հերթական անգամ ՍԴ-ն դարձավ գործադիրի կցորդը