Ա. Ղուկասյան. ՍԴ որոշումից հետո սկսվեցին իրական ընտրությունները
18/03/2013 13:01

Ա. Ղուկասյան. ՍԴ որոշումից հետո սկսվեցին իրական ընտրությունները

«ՍԴ որոշումից հետո սկսվեցին իրական ընտրությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

Նրա խոսքով` ՍԴ-ի այս որոշումը շինծու ընտրությունների գործընթացում վերջակետ դրեց, և ապրիլի 9-ին հանրությունը պետք է որոշում կայացնի:

«Երբեք Հայաստանում այսքան կրիմինալ ընտրություններ չեն եղել: Հայաստանում գործում է քրեաօլիգարխիկ համակարգ և այսօր երկրում քաղաքական ճգնաժամ է: Այն ուղղորդված չէ որևէ մեկ այլ երկրի կողմից, որովհետև ոչ մի երկրի իշխանություն չկանգնեց Ր. Հովհաննիսյանի կողքին»,- ասաց նա: 

Ա. Ղուկասյան. ՍԴ որոշումից հետո սկսվեցին իրական ընտրությունները