Տ. Կարապետյան. Ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն երկրորդ տեղը չի զբաղեցնի
18/03/2013 12:18

Տ. Կարապետյան. Ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն երկրորդ տեղը չի զբաղեցնի

Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն երկրորդ տեղը չի զբաղեցնի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց  «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը:

Նրա կարծիքով` ցուցակի առաջին տեղն Օսկանյանին տալուց հետո ԲՀԿ-ի դիրքերը թուլացան. «Եթե ԲՀԿ-ն առաջին համարով դնում է Օսկանյանին, դա նշանակում է, որ նրան նախապատրաստում են առաջիկա նախագահական ընտրությունների համար»,- ասաց Տ. Կարապետյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանին, ապա Տ. Կարապետյանը կարծում է, որ նա  նման հավակնություններ չունի, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ «խելացի մարդ է հասկանում է, որ շանս չունի»: