Րաֆֆի. Հովիկ Աբրահամյանը կարգավիճակ չունի` ինձ որևէ առաջարկ անելու համար
18/03/2013 12:33

Րաֆֆի. Հովիկ Աբրահամյանը կարգավիճակ չունի` ինձ որևէ առաջարկ անելու համար

«Երբ պարոն Աբրահամյանը ինձ այցելեց, սա քաղաքավարական այց էր: Որևէ բովանդակության մասին չխոսեցինք: Ես նրան ասացի, որ իրեն չեմ տեսնում որպես միջնորդ: Բովանդակության մասին ես կխոսեմ միայն պարոն Սարգսյանի հետ: Պարոն Աբրահամյանը չի կարող պարոն Սարգսյանի անունից ինչ-որ բաներ ասել»,- Ազատության հրապարակում ընթացող ասուլիսի ժամանակ, խոսելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցի մասին, ասաց հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովիկ Աբրահամյանը, նրա խոսքով, կարգավիճակ չունի իրեն որևէ առաջարկ անելու համար: «Նա որևէ առաջարկ չի արել, այդ թվում` Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնի»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:

Ի դեպ, պատասխանելով հարցին, թե սպասում է Սերժ Սարգսյանին, Հովհաննիսյանը պարզապես ասաց. «Ոչ»:
 

Րաֆֆի. Հովիկ Աբրահամյանը կարգավիճակ չունի` ինձ որևէ առաջարկ անելու համար