.jpg)
Րաֆֆի. Ամեն կուսակցություն իր շահն ունի. Միասնական ցուցակ չկազմվեց
«Ամեն մեկն ազատ է իր մոտեցումը բանեցնելու: Ես ներկա կլինեմ բաց խորհրդի բոլոր նիստերին, պատրաստ եմ լսել բոլոր առաջարկները: Երբ առաջին տասը նիստը կայանա, այդ ժամանակ կամփոփեմ և համալիր մոտեցում կտամ»,- Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ, խոսելով Նիկոլ Փաշինյանի առաջարկած ստվերային կառավարության ստեղծմանը և կազմին, ասաց հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ի դեպ, նախկին թեկնածուի խոսքով` այն ոչ թե ստվերային է, այլ` լուսավոր կառավարություն:
Խոսելով Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգության», ինչպես նաև` ընդդիմադիր այլ ուժերի` միասնական ցուցակով հանդես գալու մասին` Ր. Հովհաննիսյանն ասաց, որ իրենք փորձել են մեծ դաշինք կազմել, սակայն ամենատարբեր պատճառներով դա չի ստացվել, իսկ ինչ վերաբերում է «Ժառանգության» ցուցակին, ապա Հովհաննիսյանն ասաց, որ իրենց ցուցակը կներկայացվի ուրբաթ օրը:
«Ժողովորդը պահանջում է միասնություն, սակայն ամեն կուսակցություն ունի իր շահը, և այդ պատճառով էլ միասնական կերպով այդպես էլ չստացվեց մասնակցել»,- եզրափակեց խոսքը Ր. Հովհաննիսյանը: