Դպրոցներում մեկնարկել են գարնանային արձակուրդները
18/03/2013 10:33

Դպրոցներում մեկնարկել են գարնանային արձակուրդները

Հայաստանյան դպրոցներում գարնանային մեկշաբաթյա արձակուրդներ են սկսել` մարտի 18-ից 24-ը: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարարություն Հանրակրթութան վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Երկշաբաթյա արձակուրդ է տրվել միայն առաջին դասարանցիներին. նրանց համար դասերը կվերսկսվեն ապրիլի 1-ին, թեև աշնանային արձակուրդների ժամանակ և' առաջին, և' երկրորդ դասարանցիներին տրվեց երկշաբաթյա արձակուրդ, սակայն այս անգամ երկրորդ դասարանցիները չեն կարող օգտվել դրանից: ԿԳ պաշտոնյայի փոխանցմամբ`  դա կապված է դպրոցական ծրագրերի հետ:

Նշենք, որ Հայաստանում գործում է 1400 դպրոց, որից մոտ 100 դպրոցում արձակուրդներ չեն լինելու, քանի որ ձմեռային արձակուրդներին վերջիններս հավելել էին ևս մեկ շաբաթ` գարնանային արձակուրդների փոխարեն: Այդ դպրոցները հիմնականում Գեղարքունիքի մարզում են. արձակուրդային ժամանակի փոփոխությունը մարզում կապված է եղանակների հետ:
 

Դպրոցներում մեկնարկել են գարնանային արձակուրդները