Վ. Բոստանջյան. Իշխանությունը նվաճում են և ոչ թե սկուտեղի վրա ստանում
18/03/2013 14:56

Վ. Բոստանջյան. Իշխանությունը նվաճում են և ոչ թե սկուտեղի վրա ստանում

Հայաստանյան ներկայիս հետընտրական զարգացումները որևէ իշխանափոխության չեն հանգեցնի, քանի որ իշխանությունը նվաճում են և ոչ թե սկուտեղի վրա ստանում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

«Հայ մարդը դեռ դժվար է հասկանում, որ իշխանությունն, ըստ էության, նվաճվում է: Դա բարդ գործընթաց է, բայց բարդ է այն նաև պահպանելը։ Որևէ լիրիկական, «պուրակային զեղումների» կամ հացադուլի միջոցով իշխանություն երբեք չի մատուցվի սկուտեղի վրա»,- ասաց բանախոսը:

Հետընտրական ներկա զարգացումները, նախկին պատգամավորի խոսքով,  կարող են տալ զուտ մտահոգության առիթներ, սակայն ոչ ավելին, քանի որ «ներկա գործընթացը իրեն հիշեցնում է վատ ներկայացում»: «Ցանկացած ներկայացում լավն է, երբ դրա սցենարը տրամաբանական է, հիմնավոր և խոցելիություն չունի»,- ասաց Բոստանջյանը:

Եզրափակելով խոսքը` Վ. Բոստանջյանն ասաց, թե գրեթե կես միլիոն ձայն ունեցող «Ժառանգությունը» Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ պետք է ուժեղ մրցակցություն առաջ բերեր, սակայն, ըստ նրա,  ներկա զարգացումներն այլ ուղղությամբ են տանում:

 

Վ. Բոստանջյան. Իշխանությունը նվաճում են և ոչ թե սկուտեղի վրա ստանում