Ա. Երիցյան. Տարոն Մարգարյանն իմ ընկերն է, բայց հաղթանակի համար եմ պայքարում
22/03/2013 15:31

Ա. Երիցյան. Տարոն Մարգարյանն իմ ընկերն է, բայց հաղթանակի համար եմ պայքարում

Տարոն Մարգարյանն իմ ընկերն է, բայց ՕԵԿ-ն ունի իր դիրքորոշումը, և մենք ունենք մեր ծրագրերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակը գլխավորող, ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Երիցյանը նաև ավելացրեց, որ ընտրությունների է գնում հաղթանակի համար:

«Մենք լուրջ մարդիկ ենք, և ես գնում եմ, որ հաղթեմ»,- ասաց Ա. Երիցյանը:

ՕԵԿ-ն իր ծրագիրն ու կարգախոսը կներկայացնի նախընտրական շրջանում: Ա. Երիցյանը նաև նշեց, որ չի պատրաստվում լինել փոխքաղաքապետ:

«Եթե առաջին տեղի համար անհրաժեշտ ձայների քանակը չկարողանանք ապահովել, ապա կվերադառնամ նախարարի պաշտոնին, թե ոչ, կորոշի երկրի նախագահը»,- ասաց Արմեն Երիցյան:

Երիցյանը նշեց, որ իրեն արժանի մրցակից է համարում Արմեն Մարտիրոսյանին, Տարոն Մարգարյանին, ինչպես նաև Վարդան Օսկանյանին և մյուս բոլոր թեկնածուներին:
 

Ա. Երիցյան. Տարոն Մարգարյանն իմ ընկերն է, բայց հաղթանակի համար եմ պայքարում