Ր. Հովհաննիսյանի պահանջները. Նոր ընտրություններ և կադրային փոփոխություններ
22/03/2013 18:40

Ր. Հովհաննիսյանի պահանջները. Նոր ընտրություններ և կադրային փոփոխություններ

«Հեգնանք ու ծաղրանք չկա, պարոն Սարգսյան, հաշվեք, սա 3000 է, թե՞ ուրիշ թիվ է»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի խոսքն այսպես սկսեց հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա ողջունեց Ազատության հրապարակում հավաքվածներին` կոչ անելով բոլորին միանալ հավաքին:

Ր. Հովհաննիսյանն ընթերցեց այն հայտարարություն-առաջարկը, որն իր ստորագրությամբ ուղարկվելու է Սերժ Սարգսյանին:
«Սերժ Սարգսյան, եթե ցանկանում եք շարունակել պաշտոնավարել, որպես կեղծված նախագահ, այդ հնարավորությունն էլ պիտի տամ Ձեզ»,- ասաց Ր. Հովհաննիսյանը և առաջարկները ներկայացրեց հասարակությանը:

Այսպես` Ր. Հովհաննիսյանն առաջարկում է անցկացնել նախագահական արտահերթ ընտրություններ կամ արտահերթ ԱԺ ընտրություններ` այս տարվա ընթացքում` Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ:

Ր. Հովհաննիսյանի հաջորդ առաջարկներն են` առնվազն հինգ մարզպետների ազատել պաշտոններից, իսկ նրանց պաշտոններին նշանակել ժողովրդի` հանձին Հովհաննիսյանի նշանակած անձանձ: Ընտրակեղծարար գյուղապետերին, մարզպետներին, քաղաքապետերին ազատել աշխատանքից, ինչպես նաև` ընտրակեղծարարներին քրեական պատասխանատվության ենթարկել:

«Դատախազություն, Հարկային և մաքսային ծառայություն, ԱԱԾ, ԱԳՆ, ԿԳՆ, Վերահսկիչ պալատ, Արդարադատության խորհուրդ և հակակոռուպցիոն ոլորտ. Այստեղ պետք են փոփոխություններ»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:

Եզրափակելով ընթերցումը` նա նշեց, որ առաջարկների փաթեթը ենթակա է երկուստեք ստորագրման, անբեկանելիորեն մինչև ԱԺ նոր ընտրությունների անցկացումը:

Ր. Հովհաննիսյանի պահանջները. Նոր ընտրություններ և կադրային փոփոխություններ