.jpg)
Ա. Դովլաթյան. Սերժ Սարգսյանը ևս այս համակարգի զոհն է
«Եթե Սերժ Սարգսյանն ընդունի և համաձայնի Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջների հետ, նա լուրջ խնդիրներ կունենա, թեև դրանք շատ օգտակար կլինեն Ս. Սարգսյանի և հանրության համար, քանի որ նա ևս այս համակարգի զոհն է, և նա ստիպված է պահպանել համակարգը, քանի որ համակարգն էլ պահպանում է իրեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Կանաչների կուսակցության» նախագահ Արմենակ Դովլաթյանը:
Ա. Դովլաթյանի խոսքով` հետընտրանական շրջանի զարգացումների լավագույն տարբերակները երկուսն էին` ճանաչել իրականում հաղթած նախագահին, ով, ըստ Դովլաթյանի, Րաֆֆի Հովհաննիսյանն էր, ինչը տեղի չունեցավ, երկրորդը` Սահմանադրական դատարանը անվավեր ճանաչեր ընտրությունները, ինչը նորից չեղավ:
Ա. Դովլաթյանի կարծիքով` այժմ իրավիճակի լուծումը կախված է միայն Ս. Սարգսյանից և Ր. Հովհաննիսյանից, և նրանք պետք է զիջումների գնան, իսկ վատագույն տարբերակը կարող է լինել այն, որ ժողովրդի ընդվզում կլինի, որին իշխանությունը պատասխանի ուժով: