Սաֆարյան. Ցանկալի է, որ Սերժ Սարգսյանն իր նամակով վերաբերմունք ցուցաբերեր
25/03/2013 13:39

Սաֆարյան. Ցանկալի է, որ Սերժ Սարգսյանն իր նամակով վերաբերմունք ցուցաբերեր

Բոլորն էլ` սկսած շարքային քաղաքացուց մինչև գործող Նախագահ, ցանկանում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնի հացադուլը: Մեկնաբանելով ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը` ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

«Ես ուրախ եմ նամակի համար, սակայն ցանկալի է, որ Սերժ Սարգսյանն իր նամակով վերաբերմունք ցուցաբերեր»,- ասաց Ս. Սաֆարյանը` հավելելով, թե, բոլոր դեպքերում, միմյանց հետ հաղորդակցվելու տարբերակը ճիշտ է:

Միևնույն ժամանակ` Ս. Սաֆարյանը կիսվեց իր տպավորությամբ, նա նկատեց, որ իր մոտ տպավորություն է, թե «Սերժ Սարգսյանն ասում է` պարոն Հովհաննիսյան սոված ժամանակ լավ չեք բանակցի, ավելի լավ է դադարեցրեք հացադուլը, նոր քննարկենք….»

Ս. Սարգսյանի պատասխանը, Ս. Սաֆարյանի կարծիքով, ժամանակ շահելու պատասխան է:

«Ինձ համար էական չէ, թե երբ նրանք կհանդիպեն, որտեղ կհանդիպեն, սակայն ես մերժման տարրեր եմ նկատում»,- ասաց Ս. Սաֆարյանը:
 

Սաֆարյան. Ցանկալի է, որ Սերժ Սարգսյանն իր նամակով վերաբերմունք ցուցաբերեր