Ալ. Իսկանդարյան. Ընդդիմությանը միավորող լուրջ նախադրյալ չկա:
26/03/2013 16:13

Ալ. Իսկանդարյան. Ընդդիմությանը միավորող լուրջ նախադրյալ չկա:

«Ժառանգության» բողոքը բնական է, յուրաքանչյուր ընտրութունից հետո երկրորդ տեղը զբաղեցրած ուժը պնդում է, թե ընտրություններն արդար չէր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ի վերջո դադարեցնելու է հացադուլը, ինչ-որ մեկը կհամոզի նրան: Ւհարկե քաղաքագետը դժվարանում է ասել այդ մարդը կլինի «Ժառանգությունից», իշխանությունից, թե այլ տեղից:
Իսկանդարյանը հավելեց, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ու Րաֆֆի Հովհաննիսյանն այդ ժամանակ որևէ ձևով չի կարող ազդել իրավիճակի վրա:

Անդրադառնալով ընդդիմությանը, Ալ. Իսկանդարյանը նշեց, թե նախագահական ընտրություններից առաջ ընդդիմության համախմբում չեղավ, ու լուրջ ընդդիմության համար տարիների աշխատանք է պետք: Իսկանդարյանը կարծում է, որ այսօր էլ ընդդիմությանը միավորող լուրջ նախադրյալ չկա:

 

Ալ. Իսկանդարյան. Ընդդիմությանը միավորող լուրջ նախադրյալ չկա: