.jpg)
Լ. Սարգսյան. Չեմ ցանկանում ուրանալ Տարոն Մարգարյանի ամբողջ աշխատանքը
Երևանի ավագանու ընտրություններն անկյունաքարային են լինելու: Քաղաքական գործընթացների շարունակությունը տեսնելու ենք ավագանու ընտրությունների արդյունքներում: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասին, նման կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
«Շատերը Տարոն Մարգարյանին փորձում են ներկայացնել որպես լավագույն քաղաքապետ: Ես չեմ ցանկանում ուրանալ նրա ամբողջ աշխատանքը և լրիվ բացասական լույսի ներքո ներկայացնել, բայց Երևանն ինձ համար գեղեցիկ կլինի այն ժամանակ, երբ չեն լինի մուրացկաններ, երբ երևանցին աշխատանք կունենա, արժանապատիվ կապրի և չի լքի երկիրը»,- ասաց Լ. Սարգսյանը:
Խոսելով ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակի մասին` պատգամավորը նշեց, թե Վահագն Խաչատրյանի գլխավորած ցուցակը լուրջ տոկոսներ հավաքելու հնարավորություն ունի:
«Նա լրջագույնս զբաղվելու է հաշմանդամների խնդիրներով, տները կորցրած քաղաքացիների խնդիրներով: Սրանք նպատակներ են, որոնք հնարավոր կլինի իրագործել, եթե ի դեմս Վահագն Խաչատրյանի, ունենանք Երևանի նոր քաղաքապետ»,- եզրափակեց խոսքը Լ. Սարգսյանը: