Արզումանյան. Նախագահի առաջարկություններն ուժի մեջ են
27/03/2013 15:32

Արզումանյան. Նախագահի առաջարկություններն ուժի մեջ են

ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանին հասցեագրված վերջին նամակին:


Հայտարարությունում, նշվում է.

««Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մարտի 26-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակի վերաբերյալ հարկ է արձանագրել երեք հանգամանք.

1. Նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես աչքի է ընկել մեծ համբերատարությամբ, և նա միշտ կառուցողական է իր քայլերում,

2. Նախագահի՝ ս. թ. մարտի 25-ի նամակում արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ, թեև հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրա արդիականությունը,

3. Նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի և տեղի են ունենում նախագահական նստավայրում»:  

Նախորդող հրապարակում՝ Նամակագրությունը շարունակվում է. Ր. Հովհաննիսյանը պատասխանեց Ս. Սարգսյանին

Արզումանյան. Նախագահի առաջարկություններն ուժի մեջ են