.jpg)
ԿԸՀ-ն «Առաքելություն» կուսակցությանը 48 ժամ է տվել
Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քննարկելով 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններում ընտրական ցուցակը գրանցելու համար «Առաքելություն» կուսակցության կողմից ներակայացված փաստաթղթերը, կայացրել է որոշում` 48 ժամ ժամանակ տալ կուսակցությանը` ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Նշված ժամկետը լրանում է 2013թ. մարտի 29-ին` ժամը 14:00-ին:
ՀՀ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի փոխանցմամբ` ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Առաքելություն» կուսակցության ներկայացրած փաստաթղթերը թերի են. դրանցում բացակայում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի 3.000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը:
Նշենք, որ արտահերթ նիստում ԿԸՀ-ն ընտրել է Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերի 2013 թ. մայիսի 5-ի և մայիսի 26-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվելիք դրոշմակնիքի ձևը: