.jpg)
ՕԵԿ պատգամավոր. Տարոն Մարգարյանը սրտացավ քաղաքապետ է
Երևանի ավագանու ընտրություններում մրցակցություն լինելու է բոլոր քաղաքական ուժերի միջև: Կարիք չկա առանձնացնել որևէ մեկին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ավագանու ընտրություններում ՕԵԿ համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Հովհաննես Շահինյանի հայտարարությանը, թե մրցակցություն լինելու է ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև, նման կարծիք հայտնեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Բոլորը ձգտում են հաղթել, այդ թվում` մենք»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով ներկայացնում է ՀՀԿ-ն, Հ. Մարգարյանը նկատեց, թե նա սրտացավ քաղաքապետ է, սակայն չցանկացավ խոսել նրա բացթողումներից: