.jpg)
Ր. Հովհաննիսյանը՝ Ա. Արզումանյանին. Թող ոչ մեկը իմ խոսքը չխեղաթյուրի
«Ես մեկնաբանում եմ միայն Սերժ Սարգսյանի հայտարարությունները, իսկ եթե «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հարմար գտնի, ապա կպատասխանի Արզումանյանին»,- Ազատության հրապարակում, անդրադառնալով ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի հայտարարությանը, ասաց հացադուլի մեջ գտնվող նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Հերթական խեղաթյուրումն է, ես ցավում եմ դրա համար: Բոլոր դեպքերում մեր մոտեցումը շատ հստակ է, որը երբեք վերջնագիր չէ: Թող ոչ մեկն իմ խոսքը չխեղաթյուրի իր մանր շահի համար»,- ասաց Հովհաննիսյանը:
Նախորդող հրապարակում՝ Արզումանյան. Նախագահի առաջարկություններն ուժի մեջ են