.jpg)
Ր. Հովհաննիսյան. Եթե Ս. Սարգսյանի կողմից լինեն առաջարկներ, դրանք կքննարկվեն
«Եթե Սերժ Սարգսյանն իմ առաջարկների փաթեթից մի կետ հանի, ապա համարժեք մի կետ պետք է ավելացնի»,- Ազատության հրապարակակում ընթացող ասուլիսի ժամանակ ասաց հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա շնորհակալություն հայտնեց Ս. Սարգսյանին` իր առողջությամբ անհանգստանալու համար, սակայն. «Իմ որոշումը չի փոխվել, եթե նա ցանկանում է ինձ հետ հանդիպել, բանակցել, ապա կարող է գալ Ազատության հրապարկ և այստեղ ցանկացած վայրում կհանդիպենք, լինի բաց, թե վրանում»,- ասաց Ր. Հովհաննիսյանը` առաջարկելով նաև ուղիղ եթերով հանդիպումը:
«Մենք համալիր առաջարկ ենք ներկայացրել, որպեսզի ունենաք Սահմանադրական բարեփոխում: Եթե Ս. Սարգսյանը հաղթահարի իր շրջապատը, ապա կարող է գալ այստեղ և բանակցել»,- ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով շրջանառվող խոսակացություններին, թե ինքը գործարքի է գնացել իշպանությունների հետ, Ր. Հովհաննիսյանն ասաց, որ հրապարակային մարդ է և իր խիղճը թույլ չի տա գնալ որևէ գործարքի:
«Ես մնում եմ իմ նույն պահանջին` կա’մ պետք է լինեն նոր ընտրություններ, կա’մ պետք է իշխանությունը կիսվի ժողովրդի հետ: Կրկնում եմ, եթե Սերժ Սարգսյանի կողմից լինեն առաջարկներ, ապա դրանք կքննարկվեն»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
«Ո՛չ մի գործարք չկա. Սյունիքը, Արարատը, Արմավիրը, Գեղարքունիքը, Արագածոտնը, Կոտայքը պետք է պատասխան տան.... Սա պաշտոնների բազար չէ»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ այդ պաշտոններում նշանակելու թեկնածուներվ իրենք ունեն: