.jpg)
Ա. Մարտիրոսյան. Ազատության հրապարակից լավ տեղ չկա հանդիպման համար
«Փոխզիջման որևէ խնդիր գոյություն չունի, մեր առաջարկներն ամբողջական ներկայացվել են և փոփոխման ենթակա չեն, իսկ որևէ կետի փոփոխման դեպքում պետք է համարժեք կետն առաջարկվի»,- Ազատության հրապարակում ընթացող բացօթյա ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Անդրադառնալով նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի հայտարարությանը, մասնավորապես, թե հանդիպումը պետք է կայանա նախագահական նստավայրում` Ա. Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը լուծելու համար չկա ավելի լավ, հարմար վայր, քան Ազատության հրապարակը:
«Հանդիպումը կարող է լինել միայն Ազատության հրապարակում, սա վերջնագիր չէ և այստեղ հանդիպման վայրերը բազմաթիվ են»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
Ա. Մարտիրոսյանը չի կիսում այն տեսակետը, թե հնարավոր համագործակցությունն իշխանության հետ, կոալիցիա է: Նրա ձևակերպմամբ` դա իշխանության կիսում է:
«Նախկինում ՀՀԿ-ն, լինելով մեծամասնություն, ինքն է թելադրում գործողությունները, իսկ կոալիցիայի ուժերն էլ կիսում էին այն պատասխանատվությունը, բացերը, որոնք լինում էին ընթացիկ»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Արզումանյան. Նախագահի առաջարկություններն ուժի մեջ են