Դիտորդական ՀԿ-ները չեն շտապում հավատարմագրվել ավագանու ընտրություններում
28/03/2013 17:14

Դիտորդական ՀԿ-ները չեն շտապում հավատարմագրվել ավագանու ընտրություններում

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր հավատարմագրվել են «Իրավակիրթ հասարակություն» տեղական հասարակական կազմակերպության 50 դիտորդներ: Ավելի վաղ հավատարմագրվել էին «Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ի 60 դիտորդներ:

Ինչպես «Փաստինֆոյի» թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից այս պահին որևէ այլ հայտ հանձնաժողովը չի ստացել:

Նշենք, որ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն` Երևանի ավագանու ընտրություններին դիտորդների հավատարմագրումը մեկնարկել է փետրվարի 21-ից:

Հավատարմագրման, ինչպես նաև հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու վերջնաժամկետը ապրիլի 25-ն է: 

Դիտորդական ՀԿ-ները չեն շտապում հավատարմագրվել ավագանու ընտրություններում