Հայտնի է ԱԺ-ում բռնկված հրդեհի պատճառը
28/03/2013 14:55

Հայտնի է ԱԺ-ում բռնկված հրդեհի պատճառը

ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության և ՀՀ պետական պահպանության ծառայության հետ համատեղ անցկացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ մարտի 27-ին, ժամը 19.40-ի սահմաններում ՀՀ ԱԺ աշխատակից (բանվոր), 59-ամյա Աշոտ Ղազանչյանը, որը պատասխանատու էր տվյալ տարածքի պահպանության համար, գնացել է շենքի նկուղ, ստուգել արդյոք ամեն ինչ կարգին է, լույսն անջատել, այնուհետև` սիգարետի ծխացող մնացորդը նետել գետնին` նկուղի կողմը, դուռը կողպել և հեռացել։

Ծխախոտի մնացորդն ընկել է գետնին կուտակված թղթի մնացորդների վրա ու ծխացել։ Դրա հետևանքով նկուղում առաջացել է ծխապատ գոտի։ Նյութական վնաս չի պատճառվել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական կենտրոնից:


Նախորդող հրապարակում՝ Հրդեհ Ազգային ժողովի շենքում. Նկուղում ստվարաթուղթ է այրվել

Հայտնի է ԱԺ-ում բռնկված հրդեհի պատճառը