.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյանն դադարեցնում է հացադուլը
Ազատության հրապարակի հանրահավաքը հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց մեջբերելով Ինդիրա Գանդիի խոսքը, թե «նախ նրանք մեզ անտեսում են, հետո` ծաղրում, դրանից հետո` հարվածում, իսկ վերջում մենք հաղթում ենք»: Հովհաննիսյանն ասաց, որ սա վերաբերում է նաև իրենց պայքարին:
«Ես պահանջում եմ, որ կա՛մ Սերժ Սարգսյանն ինքնաբացարկ ներկայացնի, կա՛մ նոր նախագահական ընտրություններ անցկացնի, կա՛մ էլ` ժողովրդի հետ կիսի իշխանությունը»,- Ր. Հովհաննիսյանը կրկնեց բազմիցս արված պահանջը: Նա ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ սա պաշտոնակռիվ չէ: Մինչ օրս, Ր. Հովհաննիսյանի խոսքով, իրենց շրջահայաց առաջարկին իշխանությունը համաձայնություն, բովանդակային պատասխան չի տվել:
«Նույնիսկ իշխանության մանկլավիկները լռելու փոխարեն, ինչ-ինչ հայտարարություններ են անում»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Դիմելով քաղաքացիներին` Ր. Հովհաննիսյանը նկատեց, որ ժողովրդի հետ պետք է իր պայքարը տանի բոլոր հնարավոր ճանապարհներով:
Սուրբ Զատկի պատարագից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ավարտելու է իր հացադուլը: Նա ասաց, որ առանց «կազդուրման» պատրաստվելու են ապրիլի 9-ին: