Ր. Հովհաննիսյանի հացադուլի նախավերջին օր. Այցելությունները շարունակվում են
30/03/2013 14:07

Ր. Հովհաննիսյանի հացադուլի նախավերջին օր. Այցելությունները շարունակվում են

Այսօր լրանում է նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի 21-րդ օրը:

Ինչպես հայտնի է, երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ Սբ. Հարության տոնի պատարագից հետո կդադարեցնի հացադուլը ու նոր թափով կպատրաստվի ապրիլի 9-ին, երբ, ըստ նախատեսվածի, պետք է կայանա վերընտրված Նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:

Իսկ մինչ այդ, այսօր` հացադուլի նախավերջին օրը, Հովհաննիսյանին շարունակում են այցելել քաղաքացիներ ու պաշտոնատար անձինք: Այսօր նրան այցի է եկել Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ինչպես նաև` «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:

Նշենք, որ այսօր` ժամը 18-ին, Ազատության հրապարակում  լինելու է ռոք համերգ:

Ր. Հովհաննիսյանի հացադուլի նախավերջին օր. Այցելությունները շարունակվում են