.jpg)
Արծրուն Հովհաննիսյան. Սահմանին նոր զարգացումներ չեն նկատվում
«Հայ-ադրբեջանական սահմանին նոր զարգացումներ չեն նկատվում, սակայն նախորդ շաբաթվա վերջին նկատվող զինտեխնիկայի ու հատուկ ստորաբաժանումների կուտակումները պահպանվում են: Ակտիվության այլ դրսևորումներ չկան»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով նախորդ շաբաթ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ադրբեջանական ուժերի կուտակումներին և այսօր սահմանում նկատվող զարգացումներին:
Հիշեցնենք, որ ավել վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ նախորդ շաբաթվա վերջում ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է և սահմանի ադրբեջանական հատվածում զինտեխնիկայի և հատուկ ստորաբաժանումների կուտակում է նկատվում:
Ա. Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ պաշտպանության նախարարությունը հետևում է հակառակորդի կողմից սահմանագծին իրականացվող ցանկացած շարժի ու պատրաստ է հնարավոր ագրեսիայի դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկել: