.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյան. Նախագահը ոչ թե աստծո ընտրյալն է, այլ` ժողովրդի
Բոլորս գիտենք, որ այս ընտրությունը կատարվել է համատարած գողությամբ, ստի, կեղծիքի ուղղորդման արդյունքում: Երկրի նախագահը ոչ թե աստծո ընտրյալն է, այլ` ժողովրդի: Եղեգնաձորում հավաքի ժամանակ այսպես դիմեց հավաքվածներին նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ակնհայտ է, որ փետրվարի 18-ին ժողովուրդը հաղթել է, ես կրկնում եմ` սա Սերժ Սարգսյանի և իմ պայքարը չէ, սա ժողովրդի հաղթանակն է»,- ասաց Հովհաննիսյանը:
Շարունակելով խոսքը` Հովհաննիսյանը նշեց, որ մինչև ապրիլի 9-ը ժամանակ կա, և Սերժ Սարգսյանը պետք է գնահատի պահը, գնա ճանապարհ՝ հայ ժողովրդի հետ:
Պետք է մինչև ապրիլի 9-ը, Հովհաննիսյանի խոսքով, գտնել հանընդհանուր լուծում, որը պետք է լինի «հավասարարը հավասարով»:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ավարտեց իր հանդիպումը Եղեգնաձորում և այժմ ուղևորվում է Արարատ: