Րաֆֆի. Ես շնորհակալ եմ, որ Սյունիքի մերզպետն ինձ կենդանի թողեց
01/04/2013 11:24

Րաֆֆի. Ես շնորհակալ եմ, որ Սյունիքի մերզպետն ինձ կենդանի թողեց

«Ես շնորհակալ եմ, որ մերզպետն ինձ կենդանի թողեց, բայց նա իր խոստումը չկատարեց և չեկավ հրապարակ»,- Սյունիքի մարզի Կապան քաղաքում հայտարարեց նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները չընդունող Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը կայացած հանրահավաքի ժամանակ Հովհաննիսյանը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին  ժամադրել էր:

Շարունակելով խոսքը` Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, թե մարզպետը չեկավ ժամադրության, փոխարենը` մի քանի սադրիչ ուղարկեց Կապանի կենտրոնական հրապարակ. «Բայց սադրիչը, ոստիկանը չեն կարող գործ ունենալ, ժողովուրդը հաղթանակ է տարել փետրվարի 18-ին և ժողովուրդն էլ  գործելու է»:

Նկատենք, որ մինչ այդ ոստիկանները բարձրախոսով հայտարարում էին, որ հավաքն արտոնված չէ, և մասնակիցները կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության:

Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը ուղևորվեց Գորիս:

Րաֆֆի. Ես շնորհակալ եմ, որ Սյունիքի մերզպետն ինձ կենդանի թողեց