.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյան. Նամակագրության այս փուլը փակուղային չէ
Նամակագրության այս փուլը փակուղային չէ, իսկ եթե այդպիսին է, ապա դա գործող իշխանության կողմից է միայն: Գորիսում ասաց նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Փակուղին փետրվարի 18-ին իրենք են ստեղծել»,- ասաց Հովհաննիսյանը, որից անմիջապես հետո Գորիսի ընտանիքներից մեկին հյուր գնաց:
Շարունակելով խոսքը` Ր. Հովհաննիսյանն ասաց, թե ով քաջ է, ով տղարամրդ է պետք է բեմերից կամ խորաններից կեղծիք չքարոզի. «Մենք կարևոր փուլում ենք, գտնվում ենք շատ կարևոր հանգրվանի վրա և հետ քայլ չի կարող լինել»:
Խոսելով ԲՀԿ, ՀՅԴ կուսակցությունների վարած քաղաքականության մասին` նախագահի նախկին թեկնածուն նշեց, թե հարգում է նրանց տեսակետն ու պատճառները, որ «չեն միանում մեզ»: Նա նկատեց, որ ժամանակն է` կուսակցություններն իրենց դերակատարումն ունենան: