«Ինձ ստիպում են, որ իմ կյանքի գնով կայացնեմ ազգային միասնությունը»
01/04/2013 13:43

«Ինձ ստիպում են, որ իմ կյանքի գնով կայացնեմ ազգային միասնությունը»

Հիմա մարդիկ դուրս են գալիս ինձ հետ հանդիպման, բայց դրանով ոչ թե ինձ են լավություն անում, այլ իրենց ազատ կամքն են արտահայտում: Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը` բացատրելով, թե ինչու են Գորիսում և Կապանում հավաքված մարդիկ սակավ:

Նրա խոսքով` դա պայմանավորված է վախի մթնոլորտով, քանի որ գործող իշխանությունները, մարզպետը և իրենց արբանյակները, Հովհանիսյանի կարծիքով, շարունակում են վախ սփռել. «Մենք կհասնենք նրան, որ Սյունիքը հետ կվերցնի իր իրավունքը:

Խոսելով հետագա անելիքների մասին` Ր. Հովհաննիսյանն ասաց, թե ութ օր ժամանակ կա, որպեսզի գործող նախագահը որոշի՝ ինքն ազգային միասնությա՞ն հետ է, թե՞ ոչ:

«Չեմ ուզում ապրիլի 9-ից հետո գնալ զուգահեռ ճանապարհով, բայց գործող նախագահի քայլերի բացակայությունը կամ պատրվակներն ինձ ստիպում են, որ կրկնում եմ, իմ կյանքի գնով կայացնեմ ազգային միասնությունը»,- ընդգծեց Ր. Հովհաննիսյանը:
 

«Ինձ ստիպում են, որ իմ կյանքի գնով կայացնեմ ազգային միասնությունը»