«Հայ-իրանական հարաբերությունները այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա»
02/04/2013 10:35

«Հայ-իրանական հարաբերությունները այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա»

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նախօրեին ընդունել է Իրանի արտգործնախարարության խոսնակ-պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստին։

Շ. Քոչարյանը նշել է, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա, առկա է պարբերական քաղաքական երկխոսություն, տնտեսական համագործակցություն, ակտիվ են մշակութային կապերը։

ԱԳՆ լրատվական բաժնից տեղեկանում ենք, որ քննարկվել են տարածաշրջանային խնդիրները, կեղմերը ընդգծել են դրանց բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների լրատվամիջոցների միջև համագործակցությունը խթանելու ուղիների վերաբերյալ։

 

 

«Հայ-իրանական հարաբերությունները այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա»