.jpg)
«Փակ շուկայի հետ կատարվող բարբարոսություն է, չի կարելի քաղաքն այդքան ատել»
«Փակ շուկայում շարունակվում են շինարարական աշխատանքները՝ առանց ունենալու որևիցե հաստատված նախագիծ: Նույնիսկ մեկհարկանի կառույցը պարտադիր ունենում է հաստատված նախագիծ, իսկ այստեղ` չկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Ես շատ ցավալի եմ համարում այն, ինչ այսօր կատարվում է Փակ շուկայի հետ: Իսկ առավել ցավալի է այն, որ դա արվում է մեր քաղաքացու ձեռքով, ով պատգամավորական մանդատ ունի»,- ասաց Մկրտիչ Մինասյանն ու ավելացրեց, որ այս հարցով միությունը պատրաստվում է դիմել քաղաքապետարան:
Ասուլիսի մյուս բանախոս Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բաբայանը Փակ շուկայի հետ կապարվողը միայն մի նախադասությամբ բնութագրեց.
«Սա պարզապես բարբարոսություն է, մարդը սեփական քաղաքը չի կարող այդքան ատել»: