«Որքան էլ ինձ քննադատեն, ես կսպասեմ մինչև ապրիլիի 9-ը և և հույս կտածեմ»
03/04/2013 17:15

«Որքան էլ ինձ քննադատեն, ես կսպասեմ մինչև ապրիլիի 9-ը և և հույս կտածեմ»

Իջևանում ելույթ ունենալուց հետո` նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին մոտեցավ «Համերաշխություն» շարժման անդամ Դավիթ Սահակյանը` առաջարկելով, որպեսզի Հովհաննիսյանը բանակցություններ սկսի իշխանությունների հետ: Դրան ի պատասխան Ր. Հովհաննիսյանն ասաց, որ աննախադեպ պատմական ժամանակաշրջան է, երբ պետք է սահմանվի  ժամանակակից Հայաստանի ապագան,  որն օրացուցային առումով ապրիլի 9-նն է:

Հովհաննիսյանն ասաց, որ լրջագույնս է վերաբերում հնչեցված առաջարկին, սակայն, ինչպես ասաց նա, պահն է, որ մինչև ապրիլի 9-ը գործող նախագահը լրջագունս վերաբերի այդ առաջարկին:

«Որքան էլ ինձ քննադատեն, ես կսպասեմ մինչև ապրիլիի 9-ը և հույս կտածեմ, որ քաղաքացիական պայքարը, որն ավելի բարձր է ցանկացած կուսակցությունից, կհաղթանակի ապրիլի 9-ին և կլինի սահմանադրական, իրավական պետություն»,- ասաց Հովհաննիսյանը:

Առաջարկը հնչեցրած Դավիթ Սահակյանը պատասխանը լսելուց հետո հույս հայտնեց, որ Ր. Հովհաննիսյանը ցնցումների չի տանի, ինչին ի պատասխան Զարուհի Փոստանջյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը միաձայն ասացին, թե այդ հարցով պետք է դիմել Սերժ Սարգսյանին:
 

«Որքան էլ ինձ քննադատեն, ես կսպասեմ մինչև ապրիլիի 9-ը և և հույս կտածեմ»