.jpg)
Իրանի ԱԳ նախարարը կմասնակցի Նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին:
Այս մասին, Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ, ասվել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստի միջև նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Նախարար Նալբանդյանը նշել է, որ երկկողմ փոխայցելությունների շնորհիվ Իրանի և Հայաստանի հարաբերություններում բնականոն զարգացում է տեղի ունենում:
ՀՀ ԱԳ նախարարը տարածաշրջանային խնդիրների քննարկման ենթատեքստում բարձր է գնահատել ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը:
Նշենք, որ ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը Երևան կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և ԱԳ փոխնարար Շավարշ Քոչարյանի հետ, այցելել Երևանի պետական համալսարան և Գիտությունների ազգային ակադեմիա:
Նախորդող հրապարակում՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ. Հայերն Իրանում մեր կողմից հարգանքի են արժանանում