.jpg)
Հանրային խորհրդում քննարկվել են «Արմավիայի» սնանկացման պատճառները
Այսօր Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովում քննարկվել է «Արմավիա» ընկերության ներկա վիճակը, ինչպես նաև Հայաստանի քաղավիացիայի խնդիրներին և հետագա ճակատագրին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից:
Նիստի ժամանակ քննարկվել են «Արմավիայի» սնանկացման պատճառներն ու հետևանքները, հնչել
են Հայաստանի քաղավիացիայի զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկներ:
Ենթահանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանն անդրադարձել է քաղավիացիայի ոլորտի օրենսդրությանը՝ մատնանշելով օրենքում առկա բացերը:
Նա անհրաժեշտ է համարել Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի ընդունումը, երկրի քաղավիացիան փրկելու ազգային ծրագրի մշակումն, ինչպես նաև այդ ծրագրի իրականցման վրա հասարակական վերահսկողության սահմանումը:
Ադբաշյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ այսօր ազգային ավիափոխադրողի շուրջ ստեղծված իրավիճակի համար որևէ կառույց պատասխանատվություն չի կրում: Այդ փաստը նույնպես նա համարել է օրենսդրության թերի լինելու հետևանք:
Նշենք, որ ապրիլի 11-ին վերոնշյալ թեմաներով կկայանա ավելի լայնածավալ քննարկում: