.jpg)
Gallup. ԽՍՀՄ նախկին երկրներից, ամենաշատը արտագաղթում են Հայաստանից
Gallup հեղինակավոր սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը հարցում է անցկացրել նախկին ԽՍՀՄ 12 երկրի 15 տարեկանից բարձր 41.072 բնակչի շրջանում, որպեսզի պարզի բնակիչների՝ հայրենիքից ընդմիշտ հեռանալու ցանկության աստիճանն ու պատճառները։ Այս մասին է հաղորդում Gallup-ի պաշտոնական կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարցումն անցկացվել է 2010-2012թթ. ընթացքում՝ Հայաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Բելառուսում, Ղրղըզստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։
Համաձայն ստացված արդյունքների` 12 երկրի բնակիչների 15%-ը ցանկանում է մշտական բնակություն հաստատել այլ երկրում։
Անդրադառնալով Հայաստանում և Ուզբեկստանում անցկացված հարցումնրի արդյունքներին, աղբյուրը նշում է, որ Հայաստանից այլ երկիր ընդմիշտ մեկնել ցանկացողները կազմում են հարցվածների 40%-ը, ինչը, ի դեպ, ուսումնասիրված երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է համարվում։ Իսկ Ուզբեկստանի պարագայում այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 5%:
Հարցումների արդյունքերից պարզ է դարձել, որ Կենտրոնական Ասիայի երկրների բնակիչներն ավելի քիչ են ցանկանում լքել իրենց երկիրը, քան տարածաշրջանների մյուս երկրների բնակիչները։
Անդրադառնալով երեխաների ապահով ապագայի համար հայրենիքը լքելուն և այլ երկրում մշտական բնակություն հաստատելուն, առաջատարը համարվում է Թուրքմենստանը` 29%, իսկ Հայաստանը գտնվում է 5-րդ հորիզոնականում:
Հատկանշական է հատկապես այն հանգամանքը, որ հարցված բոլոր երկրներում հայրենիքը լքելու առումով կանայք առաջատար են ճանաչվել՝ 17%, տղամարդիկ՝ 10%: